Ջուսթինե Կասա-Վուբու
Ջուսթինե Կասա-Վուբու | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Կինշասա, Բելգիայի գաղութային տարածքներ, Բելգիա |
Քաղաքացիություն | ԿԴՀ |
Կրթություն | Բրյուսելի ազատ համալսարան և Լուվենի կաթոլիկ համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Justine Kasa-Vubu Վիքիպահեստում |
Ջուսթինե Կասա-Վուբու (ֆր.՝ Justine Kasa-Vubu, ապրիլի 14, 1951, Կինշասա, Բելգիայի գաղութային տարածքներ, Բելգիա), կոնգոեցի քաղաքական գործիչ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության շարժումների նախագահ։ Նա Բելգիայում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դեսպանն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուսթինե Կասա-Վուբուն ծնվել է 1951 թվականի ապրիլի 24-ին, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասա քաղաքում։
Ջուսթինեն Կոնգոյի առաջին նախագահի՝ Ժոզեֆ Կասա-Վուբուի դուստրն է[1]։ Նա 2006 թվականին Կոնգոյում նախագահի ընտրություններում ուներ իր թեկնածությունը, որի առաջին փուլում նա ձեռք է բերել միայն 0'44 % ձայն։ 1991 թվականին նա միացավ Դեմոկրատական միությանը և Էթիեն Թշիսեկեդիի Սոցիալական աճին՝ Ջոզեֆ Մոբութուի դեմ հիմնական ընդդիմադիր կուսակցությանը[2]։
Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուսթինե Կասա-Վուբուն ինը տարեկան էի, երբ նրա հայրը դարձավ Կոնգոյի առաջին նախագահը։ 1969 թվականից, իր հոր մահից հետո, նա գնաց իր ընտանիքի մոտ Ալժիր, որից հետո էլ Շվեյցարիա, որտեղ նա վերջացրել է իր ուսումը։ Բելգիայում նա ստացավ լիցենցիատի աստիճան (դոկտորից ցածր գիտական աստիճան)։ Լուվենի կաթոլիկ համալսարանը ավարտել է բացարձակ գերազանցությամբ։
Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա աշխատել էր Ժնևում ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի փախստականների բաժնում։ Նա վերադարձավ Բելգիա՝ շարունակելու իր աշխատանքը բնական աղետների ուսումնասիրությունների համաճարակաբանության կենտրոնում և Աֆրիկայի ուսումնասիրությունների կենտրոնի՝ Բրյուսելի անվճար համալսարանում[3]։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Joseph Kasa-Vubu mon père : de la naissance d’une conscience nationale à l’indépendance, Bruxelles, s.n., 1985.
- Kasa-Vubu et le Congo indépendant (1960-1969), Bruxelles, LeCri, 1997. ISBN 9782871061854
- Douze mois chez Kabila, Bruxelles, Le Cri, 1999. ISBN 9782871062097
- Sommes-nous décolonisés?, Paris-Bruxelles, Castells – Labor, 2000. ISBN 9782912587381
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Turner, Thomas (2007 թ․ հունիսի 15). The Congo Wars: Conflict, Myth and Reality. Zed Books. ISBN 9781842776896.
- ↑ Prunier, Gerard (2011 թ․ ապրիլի 2). Africas World War: Congo, the Rwandan Genocide, and the Making of a Continental Catastrophe. Oxford University Press. ISBN 9780199705832.
- ↑ Kisangani, Emizet Francois; Bobb, Scott F. (2009 թ․ հոկտեմբերի 1). Historical Dictionary of the Democratic Republic of the Congo. Scarecrow Press. ISBN 9780810863255.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Justine Kasa-Vubu, TV5Monde, 19 Janvier 2014 |
- http://www.voiceofcongo.net/rdc-justine-kasa-vubu-met-en-garde-le-pgr-kabange-numbi-sur-lapplication-de-larticle-64
- http://www.congonline.com/Politiq/PerJustine.htm Արխիվացված 2012-03-18 Wayback Machine
- https://emmanuel1ngeleka.wordpress.com/2014/05/15/justine-kasa-vubu-triste-fin-dune-femme-tres-pressee/